Նահապետական և հայրենի աշխարհ: Երրորդ տարվա ուսմունք և ընթերցմունք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Նահապետական եւ հայրենի աշխարհ: Երրորդ տարուայ ուսմունք եւ ընթեցմունք Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Յօրինեց Գ. Մանդինեան. Նահապետական եւ հայրենի աշխարհ: Երրորդ տարուայ ուսմունք եւ ընթերցմունք. Գ. տպագրութիւն. - Թիֆլիս, 1882, տպարան Մովս. Վարդանեանց եւ Ընկ.: Շապիկը մուգ կանաչ բարակ թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է մանր սև նախշերով ուղղանկյուն շրջանակ, որի ներսում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը: Տիտղոսաթերթի վերևի աջ մասում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը, իսկ կենտրոնում՝ մանուշակագույն թանաքով կնիքը: Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը կա նաև վերջին էջ 152-ին հաջորոդող թերթի դարձերեսին: Էջեր 81-86 (էջագր.1) և 1-10, 29-32, 51-58, 67-106, 115-122 (էջագր. 2) չեն կտրտված: Գիրքը մաշված և մասնատված է, վերջին կազմերեսը բացակայում է: Հեղինակ՝  Մանդինյան Ս. Էջ՝  (Ա-Դ), 86, 152 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1882 Լայնություն (սմ)՝  16 Երկարություն (սմ)՝  22,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/861