Նաղաշ Հովնաթան աշուղը և Հովնաթան Հովնաթանյան նկարիչը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Նաղաշ Յովնաթան աշուղը եւ Յովնաթան Յովնաթանեան նկարիչը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Արշակ Չօպանեան. Նաղաշ Յովնաթան աշուղը եւ Յովնաթան Յովնաթանեան նկարիչը. Հրատարակութիւն Տիգրան Խան - Քելեկեանի. - Փարիզ, 1910, Ներսէսեան տպարան: Շապիկը մոխրականաչավուն ամուր թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալերը, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի վերևի աջ անկյունում կա մանուշակագույն թանաքով ընծայագիր՝ «Յովհաննէս Թումանեանին սիրալիր նուէր. Ա. Չոպանեան»: Որոշ էջերին կան Հովհ. Թումանյանի նշումները մատիտով: Գրքում կան սև-սպիտակ նկարազարդումներ: Կազմերեսները խունացած են, մաշված և մասնատված: Հեղինակ՝  Չոպանյան Արշակ Էջ՝  128, նկ. Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910 Լայնություն (սմ)՝  16,3 Երկարություն (սմ)՝  25,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/576