Նամակ Ա. Խաչատրյանի հիշատակի երեկոյի անցկացման մասին՝ Աթենքի «Գլորիա» համերգային դահլիճում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գրքույկ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Երեկոն կազմակերպել էր «Արաքս» ընկերության վարչությունը, 1980թ-ի նոյեմբերի 10-ին: Նամակում ասվում է, որ չնայած ծագած դժվարություններին, վարչությանը հաջողվեց բարձր մակարդակով անցկացնել հիշատակի երեկոն, որին ներկա են գտնվել Էջմիածնի Հունահայկական սեմինարիայի ներկայացուցիչները, Սովետական Միության դեսպան՝ Ռ. Մարտիկյանը, հայ և հույն գիտության և արվեստի հայտնի գործիչներ: Վարչության նախագահը իր ներածական խոսքում նշել է հայ ժողովրդի հռչակավոր զավակի հազվագյուտ տաղանդի մասին, որը ստեղծագործել է աշխարհի բոլոր ժողովուրդների համար և դրանով էլ կերտել իր անձեռակերտ հուշարձանը: Ներկայացվել է նաև կոմպոզիտորի կենսագրությունը և ստեղծագործական ուղին: Ծրագրում կատարվել են կոմպոզիտորի ստեղծագործությունները: Հիշատակի երեկոն մեծ իրադարձություն էր Աթենքի երաժշտասերների համար: Տեքստը հայերեն է: Նյութը՝  Թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Աթենք (Հունաստան) Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980թ. 10 նոյեմբեր թերթ՝  2 Նվիրատու՝  Մ. Բրուտյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  883 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-417