Նամակ Ա. Խաչատրյանի քարտուղար Լ. Բալոշկինայից՝ Ռուբեն Զարյանին (պատճեն)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Նամակը Ա.Խաչատրյանի քարտուղար Լ.Բալոշկինայից է, որը հասցեագրված է արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Ռուբեն Զարյանին: Նամակում նա տեղեկացնում է, որ Ա.Խաչատրյանը գտնվում է Պրահայում, որից հետո մեկնելու է Վիեննա՝ մասնակցելու երիտասարդական 7-րդ փառատոնի շրջանակներում ժյուրիի աշխատանքներին և այդ պատճառով չի կարող մասնակցել ժողովածուի հրատարակման աշխատանքներին: Հեղինակ՝  Լ. Բալոշկինա թերթ՝  1 Նյութը՝  Թուղթ, մեքենագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1959թ. 5 հունիսի Նվիրատու՝  Ռուբեն Զարյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1479 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-802