Նամակ Աշխեն Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Երևանի բժշկական ինստիտուտի տնօրինության նամակը Աշխեն Թումանյանին, Երևան, 18 հոկտեմբերի, 1940 թ.՝ Հովհ. Թումանյանի սիրտը ինստիտուտի թանգարանին հանձնելու խնդրանքով: Մեքենագրված է ինստիտուտի ձևաթղթի վրա` 6 տող: Վրան մանուշակագույն թանաքով լրացված են ամիս, ամսաթիվ, տարեթիվը, և նույն գույնի թանաքով երկու անձի՝ Վ.Միքայելյանի և Դալլաքյանի, ստորագրություն: Պահպանվել է նաև ծրարը, տես՝ ԹԹԳԳ 1887ա: Լայնություն (սմ)՝  20,2 Երկարություն (սմ)՝  14,5 թերթ՝  1 Նյութը՝  թուղթ, մանուշակագույն թանաք (մեքենագիր) Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1940 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  1887