Նամակ- բացիկ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված են կառքի դռնից դուրս նայող երջանիկ նորապսակներ՝ վարդերի փնջով: Բացիկի հակառակ կողմում Ս. Օգանիզաշվիլու նամակն է՝ գրված կնոջը, Մարիային: Նամակը ռուսերեն է, ձեռագիր, մանուշակագույն թանաքով: Նա գրում է. «Թանկագին Մանիչկա! Շուտով կգամ: Առանց քեզ շատ եմ տխրում, և քաղաքն է տխրելու: Թանկագին Մանյա, ինչպես է Թիֆլիսը: Երազում երկու անգամ տեսել եմ քեզ Նուբարի հետ և շատ լացել երազում....»: Նամակը հասցեագրված է՝ Թիֆլիս, Մարիա Օգանիզաշվիլուն: Կից ունի զույգ կրկնօրինակ: Բացիկին երեք կնիք կա, երկուսը՝ Թեհրանի, մեկը՝ Թիֆլիսի: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թեհրան, Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1914թ. Չափս՝  10.2*15 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8098/23 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-265