Նամակ՝ ձեռագիր Ա.Խաչատրյանից՝ Լյուբա Կորմուտին (Վիեննա)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Նամակում Ա.Խաչատրյանը շնորհակալություն է հայտնում Լյուբա Կորմուտին հաճելի և ջերմ նամակի համար, հիշում այն ծաղիկների մասին, որոնք նա նվիրել է կոմպոզիտորին ԳՖՀ-ի յուրաքանչյուր քաղաքում, ինչպես նաև կիսվում՝ իր պլաններով: Կոմպոզիտորը գրում է նաև իր ծննդյան 70-ամյակի կապակցությամբ Մոսկվայում կայանալիք հեղինակային համերգների և Միությունների տան սյունազարդ դահլիճում անցկացվելիք տոնական միջոցառումների մասին, ինչպես նաև՝ իր նախատեսվող համերգների մասին Կովկասում և իր նոր ալբոմի (5 ձայնապնակ, ինչպես նաև առանձին ձայնապնակներ՝ տարբեր ստեղծագործությունների ձայնագրություններով) թողարկման մասին: Նամակը հեղինակի ուղղումներով է: Հեղինակ՝  Ա. Խաչատրյան թերթ՝  1 Նյութը՝  Թուղթ, ձեռագրի պատճեն Նվիրատու՝  Լյուբա Կորմուտ (Ավստրիա) Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա (Առողջարանից) Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1973թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1846 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-1986