Նամակ ձեռագիր Ա.Խաչատրյանից՝ Ռուբեն Զարյանին (պատճեն)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Նամակում Ա.Խաչատրյանը ջերմորեն շնորհակալություն է հայտնում Ռ.Զարյանին նամակի և նրա նախաձեռնության համար՝ ՀՀ ԳԱ Արվեստի ինստիտուտում կազմակերպել իր գործունեությանը նվիրված գիտական նիստ: Կոմպոզիտորը մի քանի առաջարկություններ է անում և խնդրում է նրան հաջորդ նամակում կարծիք հայտնել այդ առաջարկների կապակցությամբ: Ա.Խաչատրյանը առաջարկում է ինստիտուտին ձեռք բերել իր հոբելյանի առիթով բացված ցուցահանդեսում ներկայացված ալբոմը: Այն ցուցադրվել է ֆիլհարմոնիայի ճեմասրահում: Հեղինակ՝  Արամ Խաչատրյան թերթ՝  1 Նյութը՝  Թուղթ, մեքենագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1974թ. 4 մարտի Նվիրատու՝  Ռուբեն Զարյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1479 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-806