Նամակ-ձեռագիր Արամ Խաչատրյանից Զավեն Վարդանյանին (Հայաստանի արվեստի վարչության պետ)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Նամակում Խաչատրյանը պատմում է իր հիվանդության, այդ պատճառով Երևան չմեկնելու մասին, խնդրում առանց իր ցուցումների չկատարել Երկրորդ սիմֆոնիան: Կոմպոզիտորը գրում է հոր ՝ Եղիայի հիվանդության, ընտանիքի ֆինանսական վատ վիճակի և իրենց պայմանավորվածության համաձայն, երկու արիաների պատրաստ լինելու մասին. երրորդի համար դեռ տեքստ է փնտրում: Լայնություն (սմ)՝  14.9 Երկարություն (սմ)՝  21.2 թերթ՝  4 Նյութը՝  Թուղթ, ձեռագիր, կապույտ թանաք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1940-ական թթ. Նվիրատու՝  Արմեն Բուդաղյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  8343 Բաժնեհաշվառանիշ՝  ԵԳՁ- 456