Նամակ-ձեռագիր Արամ Խաչատրյանից Զավեն Վարդանյանին (Հայաստանի արվեստի վարչության պետ)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Խաչատրյանը գրում է Ռիգայում Լատիշ երաժշտության պլենումի օրերին Հովհաննես Բաղրամյանի հետ հանդիպման, իր Թավջութակի կոնցերտի երկրորդ մասն ավարտելու և երրորդ մասի վրա աշխատելու համար Իվանովո մեկնելու, ինչպես նաև իր ստեղծագործական հետագա ծրագրերի մասին: Խնդրում է օգնել իր ծանոթ Վիկտորին Մոսկվա մեկնելու և Հայաստանի կուլտուրայի տան թատերական ստուդիայում ուսանելու հարցում: Նամակը գրված է պոկված թղթի մեկ քառորդ թղթի վրա, տեղ-տեղ տառերի վրա թանաքի կուտակումներ կան: Նամակը ռուսերեն է: Լայնություն (սմ)՝  13.8 Երկարություն (սմ)՝  18.4 թերթ՝  1 Նյութը՝  Թուղթ, ձեռագիր, կապույտ թանաք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  12 հունիսի, 1946թ. Նվիրատու՝  Արմեն Բուդաղյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  8344 Բաժնեհաշվառանիշ՝  ԵԳՁ- 457