Նամակ՝ մեքենագիր Ա.Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն՝ Գ.Հարությունյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Նամակում Արշամ Բաբայանը գրում է, որ Ա.Խաչատրյանի տուն-թանգարանին նվիրում է ազդագիր, որը տեղեկացնում է Ա.Խաչատրյանի անվան մրցույթին մասնակցության պայմանների, ինչպես նաև 1985թ-ի սեպտեմբերի 25-ին կայանալիք համերգի մասին Մարսելի կոնսերվատորիայում՝ նվիրված Ա.Խաչատրյանի կիսանդրու բացմանը: Նամակում նա հավաստիացնում է, որ շարունակելու է տուն-թանգարանի ղեկավարությանը տեղեկացնել Ա.Խաչատրյանի հետ կապված իրադարձությունների մասին: Հեղինակ՝  Արշամ Բաբայան Նյութը՝  Թուղթ, տպագիր Նվիրատու՝  Արշամ Բաբայան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մարսել Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  25 սեպտեմբերի 1985թ. Չափս՝  21×29,1սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1875 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-1998