Նամակ ուղղված Իշխանին (Նիկոլա Միքայելյան)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նամակը կապույտ գույնի թանաքով գրված քառածալ թուղթ է։ Նամակագիրը, որի անունը անընթեռնելի է, նամակը սկսել է այսպես․ «Իմ շատ սիրելի Իշխան․ Անհուն կարոտի բուռն տենչով տարիներե լռութեան կապանքները վերջապես իրավունք կը համարիմ խզելու․․․Ասել է թե «Կարապի երգը» չէ տարիներ առաջ քեզ գրածես իմ վերջին նամակը»։ Այնուհետև նամակագիրը հայտնում է, որ ինքը Կարինում է, մտել է երկիր։ Նա բուռն ցանկություն է հայտնում անձամբ տեսակցելու Իշխանի հետ։ Հարցնում է, ի՞նչպես գլուխ բերել այդ տեսակցությունը։ Նամակագիրը հույս է հայտնում, որ դեռևս վայելում է Իշխանի վստահությունը և հայտնում է, որ անհամբերությամբ սպասում է նրա պատասխանին։ Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կարին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1914թ. Նվիրատու՝  Սաթենիկ Աղասու Գալոյան Չափս՝  28*21.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6739/16 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-224