Նամականիշ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Նամականիշ- դիմերեսին երևանյան ամանորյա գիշերային տեսարան է պատկերված։ Առջևի պլանում զարդարված եղևնի է, ետին պլանում՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը և շրջակա տարածքը, ինչպես նաև լուսինը և աստղալից երկինքը։ Նամականիշի վերևի հատվածում հայերեն և անգլերեն գրված է՝ «Հայաստան», իսկ ներքևի աջ անկյունում՝ նամականիշի անվանական արժեքը՝ «220 դ» և թողարկման տարեթիվը՝ «2012»։ Եզրերը՝ ատամնավոր։ Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ֆրանսիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2012 թ․ Չափս՝  30,0 x 40,0 մմ Նվիրատու՝  «Հայ փոստ» ՓԲԸ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17635-8