Նամականիշ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Նամականիշ- առջևի պլանում Թադևոս Մինասյանցի դիմապատկերն է (ԽՍՀՄ կապի ժողկոմատի ՀԽՍՀ լիազոր 1945-52 թթ․), ձախ հատվածում՝ Երևանի հեռուստաաշտարակը։ Ետին պլանում Կապի և արհմիությունների շենքի մի հատվածն է՝ Լենինի հրապարակում (այժմ՝ Հանրապետության)։ Վերին աջ մասում հայերեն և անգլերեն գրությամբ դրոշմանիշի անվանումը, կողքին՝ թողարկման տարեթիվը՝ «2012»։ Ստորին աջ անկյունում հայերեն և անգլերեն գրված է՝ «Հայաստան», իսկ ձախ անկյունում՝ նամականիշի անվանական արժեքը՝ «170»։ Նամականիշը հրատարակվել է Թադևոս Մինասյանի ծննդյան 100-ամյակի առթիվ։ Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ֆրանսիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2012 թ․ Չափս՝  24,0 x 40,0 մմ Նվիրատու՝  «Հայ փոստ» ՓԲԸ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17635-3