Նամականիշ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Նամականիշ՝ թողարկված Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստուտի 50-ամյակի առթիվ։ Դիմերեսի առաջին պլանում Երվանդ Քոչարի «Կիբեռնետիկայի մուսան» արձանն է պատկերված, ետին պլանում Մերգելյան ինստիտուտի ինտերիերի մի մասն է և եռագույնով ինստիտուտի «M» լոգոն։ Վերին ձախ անկյունում հայերեն և անգլերեն գրված է՝ «Հայաստան», իսկ աջ մասում՝ նամականիշի անվանումը։ Ստորին ձախ հատվածում նամականիշի անվանական արժեքն է՝ «120»։ Եզրերը՝ ատամնավոր։ Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2006 թ․ Չափս՝  33 x 33 մմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17669-16