Նամականիշ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Նամականիշ՝ թողարկված Հովսեփ Օրբելու ծննդյան 125-ամյակի կապակցությամբ։ Դիմերեսին ակադեմիկոս Հովսեփ Օրբելու դիմապատկերն է։ Վերին ձախ հատվածում հայերեն և անգլերեն գրված է՝ «Հայաստան», իսկ աջ մասում նամականիշի անվանական արժեքն է՝ «280 դ»։ Ստորին ձախ մասում հայերեն և անգլերեն գրված է՝ «Հովսեփ Օրբելի 1887-1961»: Եզրերը՝ ատամնավոր։ Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ֆրանսիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2012 թ․ Չափս՝  40 x 24 մմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17669-12