Նամականիշ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Նամականիշ՝ նվիրված Տիգրան Պետրոսյանի 2-րդ անգամ շախմատի աշխարհի չեմպիոն դառնալու 30-ամյակին: Դիմերեսին Տիգրան Պետրոսյանի դիմապատկերն է, որից ներքև՝ Շախմատի տունը: Վերին աջ անկյունում հայերեն և անգլերեն գրված է՝ «Հայաստան 1996», իսկ ստորին հատվածում նամականիշի անվանական արժեքն է՝ «90»: Ձախ կողային հատվածում հայերեն և անգլերեն գրված է՝ «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն Երևանում»: Եզրերը՝ ատամնավոր: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1996 թ. Չափս՝  41 x 25 մմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17669-8