Նամականիշ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Նամականիշ- երեք նամականիշներից կազմված բլոկ: Առաջին նամականիշի վրա Սուրբ Երրորդություն եկեղեցին է պատկերված, որի աջ կողային հատվածում հայերեն և անգլերեն գրված է՝ «Սուրբ Երրորդություն եկեղեցի, 2005 թ., Երևան»: Վերին ձախ անկյունում, դարաձյալ հայերեն և անգլերեն, գրված է՝ «Հայաստան», իսկ աջ անկյունում՝ նամականիշի անվանական արժեքը՝ «160 դ»: Երկրորդ նամականիշի վրա Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցին է պատկերված, որի աջ կողային հատվածում հայերեն և անգլերեն գրված է՝ «Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի, 2011 թ., Ս. Էջմիածին»: Վերին ձախ անկյունում, դարաձյալ հայերեն և անգլերեն, գրված է՝ «Հայաստան», իսկ աջ անկյունում՝ նամականիշի անվանական արժեքը՝ «200 դ»: Երրորդ նամականիշի վրա Սուրբ Հակոբ Մծբինեցի եկեղեցին է պատկերված, որի աջ կողային հատվածում հայերեն և անգլերեն գրված է՝ «Սուրբ Հակոբ Մծբինեցի եկեղեցի, 2012 թ., Երևան»: Վերին ձախ անկյունում, դարաձյալ հայերեն և անգլերեն, գրված է՝ «Հայաստան», իսկ աջ անկյունում՝ նամականիշի անվանական արժեքը՝ «200 դ»: Գեղաթերթիկի աջ և ձախ մասերում եկեղեցու զանգակատներ են, վերի հատվածներում համապատասխան եկեղեցիների գմբեթները: Եզրերը՝ ատամնավոր: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2012 թ. Չափս՝  60 x 120 մմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17699-7 ա-գ