Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փոստային կապի միջոցներ
Տեսակ/ժանր՝
Նամականիշ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Նամականիշ՝ Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակի առթիվ: Նամականիշի վրա Մաշտոցի պողոտայում տեղադրված Սայաթ-Նովայի հուշաղբյուրից մի հատված է պատկերված՝ Սայաթ-Նովայի դիմաքանդակը: Վերին ձախ անկյունում թողարկման տարեթիվն է՝ «2012», աջ անկյունում հայերեն և անգլերեն գրված է՝ «Հայաստան», իսկ ստորին ձախ մասում հայերեն և անգլերեն գրված է՝ «Սայաթ-Նովա 1712-1795», իսկ աջ մասում՝ նամականիշի անվանական արժեքը՝ «560 դ»: Գեղաթերթիկի վրա պատկերված է քամանչա, որը հատում է նամականիշը: Ստորին հատվածում գրված է Սայաթ-Նովա, որից ներքև հայերեն և անգլերեն՝ «Հարություն Սայադյան 1712-1795»: Եզրերը՝ ատամնավոր:
Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ֆրանսիաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 2012 թ.Չափս՝ 70,1 x 90,0 մմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17669-1