Նամականիշ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Նամականիշ՝ Ջավախքի (Բարձր Հայք) ազգային տարազ: Դիմերեսին Ջավախքի ավանդական տարազով տղամարդ և կին են պատկերված: Տղամարդու ձեռքին՝ քամանչա, կնոջ ձեռքին՝ ծաղիկներ: Վերին ձախ անկյունում՝ նամականիշի անվանական արժեքը՝ «50», իսկ աջ անկյունում՝ հայերեն և անգլերեն գրված է՝ «Ջավախք»: Ստորին ձախ անկյունում հայերեն և անգլերեն գրված է՝ «Հայաստան», որից ներքև՝ թողարկման տարեթիվը՝ «2001»: Գեղաթերթիկի վերին հատվածում Հայաստանը պատկերող քարտեզի մի հատված է պատկերված: Եզրերը՝ ատամնավոր: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2001 թ. Չափս՝  48 x 27 մմ Նվիրատու՝  «Հայփոստ» ՓԲԸ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17635-29