Նամականիշ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Նամականիշ՝ Զանգեզուրի ազգային տարազ: Դիմերեսին Զանգեզուրի ավանդական տարազով տղամարդ և կին պատկերված: Տղամարդու ուսից խնձորներով լի խուրջին է կախված, կնոջ ուսին՝ սափոր: Վերին ձախ անկյունում՝ նամականիշի անվանական արժեքը՝ «250»: Ստորին ձախ անկյունում հայերեն և անգլերեն գրված է՝ «Հայաստան», որից ներքև՝ թողարկման տարեթիվը՝ «1999»: Իսկ աջ անկյունում՝ հայերեն և անգլերեն գրված է՝ «Զանգեզուր»: Գեղաթերթիկի ստորին հատվածում Հայաստանը պատկերող քարտեզի մի հատված է պատկերված: Եզրերը՝ ատամնավոր: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1999 թ. Չափս՝  48 x 27 մմ Նվիրատու՝  «Հայփոստ» ՓԲԸ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17635-27