Նամականիշ « LALUTTE Ce NALPHABERSME LA »

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաց երկնագույն հիմնագույնի վրա պատկերված է հետևյալը. նստած են երեք մեծահասակ տղամարդ, նրանց մեջքով կանգնած է ակնոցով մեկ այլ տարեց մարդ, ինչ-որ բան է բացատրում՝ վահանակի վրա ամրացված նկարների վրա : Նկարներից մեկում մի մարդ է՝ ծառ տնկելիս, մյուս նկարի վրա՝ ճյուղավորված ծառ է, որի տակ հանգստանում են մարդիկ: Վերջին նկարի վրա մի քանի ծառեր են, որոնց տակ նստած մարդիկ են հանգստանում: Բացատրողը և ունկնդիրները ազգային տարազով են, հագել են սպիտակ երկար, լայն զգեստ և դրել են նույն գույնի թասակաձև գլխարկ: Նամականիշի վրա ֆրանսերենով գրված է՝ « LALUTTE Ce NALPHABERSME LA 20 Sy REPUBLIQUE DE GUINEE »: Լայնություն (սմ)՝  3,5 Երկարություն (սմ)՝  5 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գվինեա Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980 թ. Նվիրատու՝  Մամադի Ֆալլո Կեյտա Հայտնաբերման ժամանակը՝  1983 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4880/ 63-106 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-10