Նամականիշ « LAN» L~ENFANT- BUFFLE »

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է կտավ, որը կոչվում է ՝ «Գոմեշի որդին»: Երկրորդ պլանում երևում են աֆրիկյան գյուղից տեսարան և գոմեշների նախիր: Առաջին պլանում մի մեծ կապտամանուշակագույն գոմեշ է: Ունի դեպի դուրս ուղղված երկար, կեռաձև, դեղին գույնի եղջյուրներ, աչքերից մեկը դեղին է, մյուսը՝ կարմիր, բերանը՝ սպիտակ և կարմիր: Կողքին կանգնած է մի երիտասարդ՝ բարձրահասակ աֆրիկացի: Հագին ունի կարմրասպիտակ, մինչև ծնկները հասնող զգեստ: Երկու ձեռքով շոյում է գոմեշի մեջքը: Երկուսն էլ կանգնած են կանաչ մարգագետնին: Նամականիշի վրա ֆրանսերենով գրված՝ « LAN» L~ENFANT_BUFFLE REPUBLIQUE DE GUINEE. 30 F»: Լայնություն (սմ)՝  4,2 Երկարություն (սմ)՝  5,9 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գվինեա Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980 թ. Նվիրատու՝  Մամադի Ֆալլո Կեյտա Հայտնաբերման ժամանակը՝  1983 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4880/ 63-87 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-10