Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փոստային կապի միջոցներ
Տեսակ/ժանր՝
Նամականիշ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Նամականիշը ներկայացնում է կտավ, որի վրա՝ երկրորդ պլանում, երևում են ծառեր, կենտրոնում՝ խարույկ՝ շուրջը պարող երեք սևամորթ աղջիկներ: Նրանց հագին բաց կապտականաչ, վարդագույն, սպիտակ բուսանախշ կիսաշրջազգեստներ են: Ձախ կողմում՝ հաստ ծառաբնին հենված է սևամորթ երիտասարդ՝ ձեռնափայտը ձեռքին: Ուսերին կապտականաչավուն կտոր է գցված, իսկ հագին մանուշակագույն կարճ անդրավարտիք է:
Նամականիշի վրա ֆրանսերենով գրված՝ « 15 F, REPUBLIQUE DE GUINEE. "Little Guinea from Mount Nimba"»:
Լայնություն (սմ)՝ 4,8Երկարություն (սմ)՝ 6Նյութը՝ ԹուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԳվինեաՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1980 թ.Նվիրատու՝ Մամադի Ֆալլո ԿեյտաՀայտնաբերման ժամանակը՝ 1983 թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4880/ 63-85
Բաժնեհաշվառանիշ՝
ԱԺԱ-10