Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փոստային կապի միջոցներ
Տեսակ/ժանր՝
Նամականիշ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Ոսկեգույն հիմնագույնի վրա կապույտ գույնի քառակուսի է՝ մեջը պատկերված է նշանավոր լեհ գիտնական Նիկոլայ Կոպեռնիկոսը, ում ծննդյան 500-ամյակին էլ նվիրված է նամականիշը: Լուրջ դեմքով է, մտածկոտ աչքերով նայում է հեռուն: Ունի խիտ, ալիքաձև մազեր՝ մինչև ծոծրակը իջնող: Հագին միջնադարյան զգեստ է: Նրանից ձախ՝ երկրորդ պլանում, ինչ-որ քաղաքի պատկեր է, իսկ աջից՝ Լեհաստանի զինանշանը: Գիտնականի մի ձեռքում փոքրիկ օղակ է, մյուսը դրել է երկրագունդը պատկերող երկաթյա ճաղերով պատրաստված մակետի վրա: Նամականիշի վրա գրված է « REPUBLIQUE DE GUINEE, 20 sylis, 500 ANNIVERSAIRE DE NICOLAUS COPERNICUS »:
Լայնություն (սմ)՝ 5Երկարություն (սմ)՝ 5,2Նյութը՝ ԹուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԳվինեաՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1980 թ.Նվիրատու՝ Մամադի Ֆալլո ԿեյտաՀայտնաբերման ժամանակը՝ 1983 թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4880/ 63-280ա,բ
Բաժնեհաշվառանիշ՝
ԱԺԱ-10