Նամականիշ «ORIOLUS»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նամականիշի հիմնագույնը կապույտ է, ներքևի ձախ անկյունը՝ սև: Պատկերված են կապույտ տերևներ և ծառի ճյուղ, որի վրա հյուսված է թռչունի բույն: Բնի մեջ չորս ձագուկ կա, որոնք՝ բերանները բացած ուզում են որսալ իրենց մոր բերած որդը: Մայր թռչունի լատիներեն անվանումն է՝ oriolus օրիոլուս: Գլուխը և փորի տակը մինչև պոչը ամբողջությամբ դեղին են, թևի և պոչի փետուրները մուգ կապույտ են: Ունի երկարավուն աչք, սուր, կարճ կտուց և կանաչ ոտքեր: Նամականիշի վրա Ֆրանսերենով գրված է՝ « ORIOLUS, POSTES 10 S REPUBLIQUE DE GUINEE »: Լայնություն (սմ)՝  5 Երկարություն (սմ)՝  4,9 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գվինեա Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980 թ. Նվիրատու՝  Մամադի Ֆալլո Կեյտա Հայտնաբերման ժամանակը՝  1983 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4880/ 63-149 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-10