Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փոստային կապի միջոցներ
Տեսակ/ժանր՝
Նամականիշ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կտավ՝ «Փոքրիկ Գունը՝ առյուծի որդին»: Երկրորդ պլանում պատկերված է կանաչ երկինք՝ դեղնականաչավուն ամպերով, սարեր՝ վարդագույն,կապույտ, մանուշակագույն և շագանակագույն: Առաջին պլանում չորս սպիտակամորուս ծերունիներ են: Առաջինի հագին մանուշակագույն խալաթ է, գխին՝ կարմիր գույնի թասակաձև գլխարկ: Երկրորդը հագել է դեղին գույնի խալաթ, գլխին ունի կանաչ գույնի չալմա, երրորդը նարնջագույն խալաթով է և կարմիր գույնի թասակաձև գլխարկով, չորրորդը՝ կապույտ-սպիտակ գծերով խալաթով և կապույտ գույնի թասակաձև գլխարկով: Նրանց կենտրոնում կանգնած է մի սևամորթ երիտասարդ՝ աջ ձեռքում աղեղ, մարմինը ծածկված կանաչ գույնի կտորով: Նրա աջ կողմում պատկերված է առյուծ, ձախում՝ երկար ականջներով, մանուշակագույն մարմնով կենդանի, որը նվագում է ինչ-որ նվագարան: Նամականիշի վրա ֆրանսերենով գրված է՝ « PETIT GOUNG ALS DE LION REPUBLIQUE DE GUINEE. 300 F»:
Լայնություն (սմ)՝ 4,2Երկարություն (սմ)՝ 5,9Նյութը՝ ԹուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԳվինեաՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1980 թ.Նվիրատու՝ Մամադի Ֆալլո ԿեյտաՀայտնաբերման ժամանակը՝ 1983 թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4880/ 63-88
Բաժնեհաշվառանիշ՝
ԱԺԱ-10