Նամականիշ «PETIT GOUNG ALS DE LION »

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կտավ՝ «Փոքրիկ Գունը՝ առյուծի որդին»: Երկրորդ պլանում պատկերված է կանաչ երկինք՝ դեղնականաչավուն ամպերով, սարեր՝ վարդագույն,կապույտ, մանուշակագույն և շագանակագույն: Առաջին պլանում չորս սպիտակամորուս ծերունիներ են: Առաջինի հագին մանուշակագույն խալաթ է, գխին՝ կարմիր գույնի թասակաձև գլխարկ: Երկրորդը հագել է դեղին գույնի խալաթ, գլխին ունի կանաչ գույնի չալմա, երրորդը նարնջագույն խալաթով է և կարմիր գույնի թասակաձև գլխարկով, չորրորդը՝ կապույտ-սպիտակ գծերով խալաթով և կապույտ գույնի թասակաձև գլխարկով: Նրանց կենտրոնում կանգնած է մի սևամորթ երիտասարդ՝ աջ ձեռքում աղեղ, մարմինը ծածկված կանաչ գույնի կտորով: Նրա աջ կողմում պատկերված է առյուծ, ձախում՝ երկար ականջներով, մանուշակագույն մարմնով կենդանի, որը նվագում է ինչ-որ նվագարան: Նամականիշի վրա ֆրանսերենով գրված է՝ « PETIT GOUNG ALS DE LION REPUBLIQUE DE GUINEE. 300 F»: Լայնություն (սմ)՝  4,2 Երկարություն (սմ)՝  5,9 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գվինեա Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980 թ. Նվիրատու՝  Մամադի Ֆալլո Կեյտա Հայտնաբերման ժամանակը՝  1983 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4880/ 63-88 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-10