Նամականիշ «REPUBLIQUE DE GUINEE»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է երիտասարդ գվինեուհի՝ գլխին դեղին գլխաշոր, որն ամբողջությամբ ծածկել է մազերը: Ունի երկար թարթիչներ, հագին՝ դեղին գույնի շրջազգեստ, կրծքի վրայից սկսվող՝ մերկ թողնելով թևերը և պարանոցը, որից կախված է կանաչ ուլունքաշար: Նրա առջևում դեղնակարմիր շուշան է պատկերված: Նամականիշի վրա գրված է « REPUBLIQUE DE GUINEE, 50F »: Լայնություն (սմ)՝  4,3 Երկարություն (սմ)՝  5,1 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գվինեա Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980 թ. Նվիրատու՝  Մամադի Ֆալլո Կեյտա Հայտնաբերման ժամանակը՝  1983 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4880/ 63-220 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-10