Նամականիշների հավաքածու

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Նամականիշների հավաքածու՝ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակի։ Հավաքածուն ծալվող է, դիմային մասում գրված է անվանումը, իսկ կենտրոնում, ոսկեգույն շրջանակի մեջ, պատկերված է Այվազովսկին։ Ներսում՝ մի կողմում նամականիշների գեղաթերթիկն է, մյուս կողմում՝ նույն նամականիշները ծրարին փակցված։ Ծրարի ներքևի ձախ անկյունում հայերեն և անգլերեն գրված է՝ «Հովհաննես Այվազովսկի 200-ամյակ 1817-1900», իսկ աջ մասում, դարձյալ հայերեն և անգլերեն, գրված է՝ «Հայ փոստ» և բացիկի անվանական համարը՝ № 242: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2017 թ․ Չափս՝  26 x 26 սմ, թերթիկը՝ 24,4 x 9,4 սմ, ծրար՝ 11,3 x 16 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17751-2 (1-11)