Նավթահանման աշտարակ (нефтяная вышка) հուշանվեր՝ Արամ Խաչատրյանի անձնական իրերից

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չդասակարգված առարկաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Նավթահանման աշտարակ-հուշանվերը Ա.Խաչատրյանին նվիրել են Կասպից ծովի նավթահանները: Այն տեղադրած է օրգանական ապակուց տուփի մեջ, որը երիզված է գունավոր մետաղով, ամրացված է փայտե հիմքին, որն ունի ապակե ոտքեր: Կափարիչի վերևի աջ մասում կա գրություն. "Араму Ильичу Хачатряну в день 60-летия от нефтяников КПУ им. 22 с'езда КПСС, 1963г.": Հուշանվերը բերված է Ա.Խաչատրյանի մոսկովյան բնակարանից: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բաքու Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Նյութը՝  Պլաստմասա, օրգանական ապակի Լայնություն (սմ)՝  17,5 Երկարություն (սմ)՝  45,5 Բարձրություն (սմ)՝  32,5 Նվիրատու՝  Կոմպոզիտորի որդի՝ Կարեն Խաչատրյան (1979թ.) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  127 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД - 114