Նատյուրմորտ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Նատյուրմորտ Թանգարան՝  Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն Նկարագրություն ՝  Ֆորմատը՝ ուղղանկյունաձև Կոլորիտը՝ կապտավարդագույն Երկնագույն ֆոնի և վարդագույն հարթ մակերեսի վրա շարված են զանազան ուտեստներ: Կենտրոնում խորովածի շշեր են, օվալաձև ափսեով իշխան ձուկ, լոլիկ, վարունգ, աղցան, կիտրոն, նուռ և վառվող մոմ: Նկարի ձախ կողմում շամպայնի շիշ է և բաժակ, աջ կողմում կոնյակի շիշ է և 4 բաժակ, ինչպես նաև ոլորված լավաշներ: Հետին պլանում բարձր ծառ է, որի ճյուղերից կախված են ապխտած մսի կտորներ: Ծառի տակ՝ աջ կողմում, կողքի վրա պառկած վիճակում դրված է փայտյա տակառ: Ձախ կողմում իշխան ձկներով լցված զամբյուղ է, խորոված բիբարի և լոլիկի շամփուրներ, ամաններով սմբուկ, լոլիկ և բիբար: Նկարի ներքևի աջ կողմում հեղինակի անուն, ազգանունն է, ստորագրությունը և նկարի կատարման տարեթիվը: Հեղինակ՝  Ղուլյան Արամ Մամիկոնի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970թ. Նյութը՝  Կտավ, յուղաներկ Լայնություն (սմ)՝  67 Բարձրություն (սմ)՝  57 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1256 Հիմնական հաշվառանիշ՝  1256