Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Նատյուրմորտ
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Սպիտակի և մոխրագույնի երանգներով պատկերված կտորեղենը անփութորեն ծածկում է հարթությունը, որի վրա դրված է մուգ ծխագույն բաժակը՝ մուգ մանուշակագույն խոշոր ծաղիկներով, զմրուխտե կանաչ տերևով: Աջակողմյան հատվածում՝ փայլուն, շագանակագույն և դարչնագույն հարթության վրա, դրված է թափանցիկ, կապտա-սև մեծ ծաղկաման՝ երկու մասսիվ ծխագույն բռնակներով, ուռուցիկ, ցածրադիր իրանով՝ բարձր, նախշավորված ոտիկի վրա: Ծաղկամանի մեջ վառ դեղին ծաղիկների փարթամ փունջ է՝ մի քանի կակաչ, մանուշակագույնի և երկնագույնի երանգներով իրիսներ, մոխրագույն և սպիտակ զանգակ: Միջին և հեռու հորիզոններում զուգորդում են սենյակի կարմրաշագանակագույն դռներն ու դեղնաաղյուսագույն պատերը: Առաստաղին պատկերված է միացրած լուսամփոփ, որն արձակում է խուլ դեղնակարմրավուն լույս: Վրձնահարվածը լայն է, ընդհանրական:
Հեղինակ՝ Բորիս Իզրաիլովիչ ԱնիսֆելդՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-43