Նատյուրմորտ ձկներով (1965)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Նատյուրմորտ Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր ուրախ կիսավերացական ինտերիերի ֆոնին, ողջ կտավի մակերեսով պատկերված նատյուրմորտ: Կենտրոնում՝ կարճ ոտքով օվալաձև ամանի մեջ, կարմրավուն երկու ձուկ՝ սև կետերով: Առջևում՝ կարմրավուն թափանցիկ բաժակ, կողքին՝ կանաչ կլորավուն պտուղ: Ձկներից դեպի ձախ՝ բարձր ոտքով գեղեցիկ կանաչ մրգամանի մեջ՝ բազմապիսի ծաղիկներ: Կտավի աջ կողմում՝ գերակշռող կանաչ գույնով մեծ և կլոր սկուտեղի մեջ՝ երեք միրգ, կենտրոնում՝ նուռ, երկու կողմերում կլորավուն պտուղներ: Հեղինակ՝  Մանուկ Հովհաննեսի Ղրդյան (1928-2009) Նյութը՝  կտավ,յուղաներկ Չափս՝  85*130 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-466/1