Նարեկ աղոթից: Համառոտ և զգուշավոր լուծմամբք բացահա...
Նարեկ աղոթից: Համառոտ և զգուշավոր լուծմամբք բացահայտեալ մի անգամ և այժմ երկրորդ անգամ հավելվածով
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Նարեկ աղօթից: Համառօտ եւ զգուշաւոր լուծմամբք բացայայտեալ միանգամ եւ այժմ երկրորդ անգամ յաւելուածով
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Նարեկ աղօթից: Համառօտ և զգուշաւոր լուծմամբք բացայայտեալ միանգամ եւ այժմ երկրորդ անգամ յաւելուածով. Աշխատասիրութեամբ նորին տեառն Հ. Գաբրիէլի Աւետիքեան աթոռակալ վարդապետի. Հրամանաւ Արհիպատիւ Տն. Սոմալեան արքեպիսկոպոսի և ընդհանրական աբբայի. - 'Ի Վենետիկ, 1827, 'ի վանս Սրբոյն Ղազարու: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները և կռնակը պատված են դարչնագույն կաշվով: Կազմերեսները եզերված են մանր ոսկեգույն բուսանախշերով ուղղանկյուններով: Կռնակի վերևի մասում սոսնձված է բաց դարչնագույն ուղղանկյունաձև կաշվե հատված, որի վրա դրոշմված է վերնագիրը (մաշվածության պատճառով թույլ է երևում), կռնակին դրոշմված են նաև ոսկեգույն տարբեր նախշեր: Էջերի եզրերը պատված են ոսկեգույն շերտով: Ֆորզացները կապույտ-դարչնագույն մարմարե մակատեսքով ողորկ թղթից են: Առաջին ֆորզացի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի սև թանաքով կնիքը, իսկ տիտղոսաթերթի ներքևի աջ մասում՝ մանուշակագույն թանաքով կնիքը: Լրացուցիչ էջ ժբ-ի ներքևի լուսանցքում կա «Գասպար Յակոբեան» սև թանաքով մակագրությունը, սրան հաջորդող անվանաթերթի ներքևի աջ մասում, նաև էջեր 544-ի և 586-ի ներքևի լուսանցքներում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի սև թանաքով կնքիը: Կազմերեսները և կռնակը խունացած են և մասամբ մաշված, էջերը՝ դեֆորմացված, բազմաթիվ սնկահետքերով:
Հեղինակ՝ Ավետիքյան Գ.Էջ՝ (Ա-ԺԲ), 586, 1 թ. նկ.Նյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, կաշիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1827Լայնություն (սմ)՝ 14Երկարություն (սմ)՝ 22Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/276-1