Նարեկ աղոթից: Հարազատ և զգուշավոր լուծմամբք նորոգ բացահայտեալ, ի նպաստ բանասեր աղոթավորաց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հնատիպ գիրք Բնօրինակի անվանում՝  Նարեկ աղօթից: Հարազատ և զգուշաւոր լուծմամբք նորոգ բացայայտեալ, 'ի նպաստ բանասէր աղօթավորաց Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Աշխատասիրութեամբ տն. Հօր Գաբրիէլի Աթոռակալ վարդապետի Աւետիքեան Կոստանդնուպօլսեցւոյ՝ յաշակերտութիւնէ տն. մեծի Աբբային Մխիթարայ. Նարեկ աղօթից: Հարազատ և զգուշաւոր լուծմամբք նորոգ բացայայտեալ, 'ի նպաստ բանասէր աղօթավորաց: Ընդ նմին առանձին բացախօսութ. 'ի հատուած ինչ գումարք խմբից ներբողի սրբուհւոյ Աստուածածնին: Տպագրեալ հրամանաւ Տն. Ստեփաննոսի եր. Գերապատիւ Աբբայի Ադոնց.'Ի հայրապետութ. Տն. Դաւթի հայոց կաթողիկոսի: Յամի տն. 1801. 'ի սեպտ. 10 և 'ի մեր թուին ռմծ . - 'Ի Վենետիկ, 1801, 'ի վանս Սրբոյն Ղազարու: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները և կռնակը պատված են մուգ դարչնագույն կաշվով: Կազմերեսները եզերված են մանր ոսկեգույն նախշերով շրջանակներով: Կռնակի վերևում սոսնձված է բաց դարչնագույն կաշվե հատված, որի վրա, հավանաբար, դրոշմված է եղել վերնագիրը (չի երևում), կռնակին դրոշմված են նաև ոսկեգույն բուսանախշեր: Թերթերի եզրերը պատված են ոսկեգույն ներկաշերով: Ֆորզացի ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերևի մասում՝ սև թանաքով ինքնագիրը՝ «Յ. Թումանեան»: Էջեր ժզ-ի և 3-ի միջև կա «Արթնոցն Գրիգորի՝ ազդէ տիրուհի, մատչել յիւր որդի՝ 'իյԱռտէր կղզի» խորագրով սև-սպիտակ նկարը: Վերջին էջ 788-ի ներքևի լուսանցքում նույնպես կա Հովհ. Թումանյանի սև թանաքով ինքնագիրը՝ «Յ. Թումանեան»: Կազմերեսները խունացած են, կաշին՝ տեղ-տեղ կոշտացած և ծայծլված: Կռնակը խունացած է, ներքևի մասը՝ թեթևակի մաշված, որոշ էջերին կան սնկահետքեր: Հեղինակ՝  Ավետիքյան Գ. Էջ՝  (Ա-ԺԶ), 788, 1 թ. նկ. Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1801 Լայնություն (սմ)՝  11,6 Երկարություն (սմ)՝  17,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/203