Նարեկը և իր աշխարհաբար թարգմանությունը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Նարեկը եւ իւր աշխարհաբար թարգմանութիւնը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գրեց Հորոյ. Նարեկը եւ իւր աշխարհաբար թարգմանութիւնը. - Կ. Պոլիս, 1905, տպագրութիւն Յ. Մատթէոսեան: Շապիկը հարդագույն ողորկ ստվար թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է կապույտ ու դարչնագույն մանր նախշերով ուղղանկյունաձև շրջանակ, որի կենտրոնում կապույտ ու դարչնագույն տառերով տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, ներքևի աջ մասում կա «Գրավաճառ-հրատարակիչ Պ. Պալենց» մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթեթրի ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ էջ 5-ի վերևի լուսանցքում՝ կարմիր թանաքով կնիքը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա նաև «Գրավաճառ-հրատարակիչ Պ. Պալենց» մանուշակագույն թանաքով կնիքը: 9-16 և 19-24 էջերը կտրտված չեն: Շապկի եզրերը և կռնակի հատվածը թեթևակի մաշված են, էջերը՝ խունացած: Հեղինակ՝  Հորո Նշ. Էջ՝  48 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1905 Լայնություն (սմ)՝  12,7 Երկարություն (սմ)՝  19 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/172