Նեգատիվ՝ լուսանկարի Ա. Խաչատրյանը կնոջ՝ Նինա Մակարովայի և կոմպոզիտոր Ռիչարդ Յարդումյանի (ԱՄՆ) հետ՝ Նյու Յորքի արվեստի և դիզայնի դպրոցում իրեն նվիրված ցուցահանդեսի ժամանակ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ա. Խաչատրյանը կանգնած է անֆաս, սպիտակ վերնաշապիկով, սև կոստյումով, տաբատով և նախշերով փողկապով, ձախ ձեռքով թևանցուկ է արել կնոջը, աջով՝ Յարդումյանին: Լուսանկարն արված է ԱՄՆ-ում՝ Խաչատրյանի հեղինակային համերգների օրերին: Հեղինակ՝  Լուսանկարիչ` Լ. Քեշիշյան Նյութը՝  ֆոտոժապավեն Լայնություն (սմ)՝  5,6 Երկարություն (սմ)՝  5,6 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նյու Յորք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1968 թ. Նվիրատու՝  Լրագրող Լ.Քեշիշյան (ԱՄՆ) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1173 Բաժնեհաշվառանիշ՝  ФН-1068