Նեգատիվ` լուսանկարի. Ա.Խաչատրյանը Ալ.Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում «Սպարտակ» բալետի ներկայացումից հետո:

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Աջից ձախ կանգնած են դիրիժոր Ս.Չարեքյանը, Ա.Խաչատրյանը ` սպիտակ վերնաշապիկով, բծավոր մուգ մոխրագույն կոստյումով և փողկապով (կոստյումի աջ դարձածալին լենինյան շքանշանն է) թևանցուկ `Ս.Չարեքյանին, Հայաստանի Կուսկոմի կենտկոմի 1-ին քարտուղար Յա. Զարոբյանը, Ն.Մակարովան (Ա.Խաչատրյանի կինը), դիրիժոր Ա.Քաթանյանը: Հեղինակ՝  Լուսանկարիչ`Ա.Կլեկչյան Նյութը՝  ֆոտոժապավեն Լայնություն (սմ)՝  8,5 Երկարություն (սմ)՝  6,1 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  24 մարտի 1965 թ. Նվիրատու՝  գնվել է լուսանկարիչ Ա.Կլեկչյանից Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  115 Բաժնեհաշվառանիշ՝  ФН-12/19