Նեգատիվ` լուսանկարի. Ա.Խաչատրյանը Հայաստանի կառավարության անդամների , գիտության և արվեստի գործիչների և այլ հյուրերի հետ.

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարն արված է Ալ.Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում` Կոմիտասի ծննդյան 100 ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ:Ա.Խաչատրյանը նախագահությունում կանգնած է կենտրոնում, կիսադեմ` սպիտակ վերնաշապիկով, մուգ կոստյումով և փողկապով: Բարձրախոսի մոտ է Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը,նախագահությունում են նաև Գոհար Գասպարյանը, Ռոբերտ Խաչատրյանը, Մարտիրոս Սարյանը ,Դմիտրի Կաբալևսկին, Նագուշ Հարությունյանը, Վիկտոր Համբարձումյանը և այլն: Հեղինակ՝  Լուսանկարիչ`Ա.Կլեկչյան Նյութը՝  ֆոտոժապավեն Լայնություն (սմ)՝  5,7 Երկարություն (սմ)՝  5,6 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1969 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  113 Բաժնեհաշվառանիշ՝  ФН-10/3