Նեգատիվ` լուսանկարի. Ա.Խաչատրյանը Մոսկվայում ԽՍՀՄ կոմպոզիտորների Միության 5-րդ համագումարի հայաստանյան պատվիրակության անդամների հետ :

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ա.Խաչատրյանը կանգնած է 1-ին շարքի կենտրոնում` սպիտակ վերնաշապիկով , մուգ կոստյումով և փողկապով:Ձախից կանգնած են երաժշտագետներ Ս.Հակոբյանը և Ա.Պարսամյանը, կոմպոզիտոր Գ.Չթչյանը:Աջից ծայրինը` երաժշտագետ Գ.Տիգրանովն է:Երկրորդ շարքում ձախից աջ կանգնած են երաժշտագետ Մ.Մուրադյանը, կոմպոզիտորներ Գ.Չեբոտարյանը , Գ.Արմենյանը, ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրի տեղակալ Կ.Պողոսյանը:Երրորդ շարքում են կոմպոզիտորներ Ալ. Հարությունյանը, Է.Հովհաննիսյանը, Է.Արիստակեսյանը:Չորրորդ շարքում են կոմպոզիտորներ Ռ.Ամիրխանյանը, Խ.Ավետիսյանը (երևում է միայն գլուխը), Մ.Մավիսակալյանը (երևում է միայն գլուխը) , Ս.Շաքարյանը : Հեղինակ՝  Լուսանկարիչ` Ա.Կլեկչյան Նյութը՝  Ֆոտոժապավեն Լայնություն (սմ)՝  9 Երկարություն (սմ)՝  6 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1974 թ. ապրիլի 2-8 Նվիրատու՝  Գնվել է լուսանկարիչ Ա.Կլեկչյանից Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  115 Բաժնեհաշվառանիշ՝  ФН-14