Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փաստաթղթեր
Տեսակ/ժանր՝
Վկայական
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Նոր Նախիջևանի ռեալական ուսումնարանի սան Գրիգոր Ներսեսի Բերբերովի 7-րդ լրացուցիչ դասարանի վկայականն է: Լուսանկարը ամրացված է փաստաթղթի վերևի ձախ անկյունում մետաղե ամրակով: Լուսանկարում Գրիգոր Բերբերովն է և դա հաստատված է ուսումնարանի երկու կնքադրոշմներով ու ստորագրություններով: Վկայականը լրացված է սև թանաքով, ռուսերեն, պարզ ընթեռնելի ձեռագրով: Վկայականում ուսումնարանի մանկավարժական խորհրդի կողմից նշվում է, որ Գրիգոր Ներսեսի Բերբերովը սովորել և ավարտել է ռեալական ուսումնարանի 7-րդ լրացուցիչ դասարանը գերազանց վարքով, ներկայացված է նրա առաջադիմությունը 14 առարկայից: Վկայականի վերջում նշվում է, որ դրանով Բերբերովը կարող է դիմել բարձրագույն ուսումնական հաստատություններ: Հաստատված է ուսումնարանի դիրեկտորը և մանկխորհրդի քարտուղարը:
թերթ՝ 2Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ Նոր ՆախիջևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1916թ.Լայնություն (սմ)՝ ա.լուս.՝ 7.2, բ. 22.1Բարձրություն (սմ)՝ ա. լուս.՝ 12.2, բ. 35.4Նվիրատու՝ Գուրի Եվգենիի ԶախարովՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6285/5ա,բ
Բաժնեհաշվառանիշ՝
Փ-193