«Ներսիսյան դպրոցի շրջանավարտները»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված են Ներսիսյան դպրոցի 1907-1908թթ.-ի շրջանավարտները՝ բաց մոխրագույն և սպիտակ հիմնագույնի վրա: Նկարում պատկերված են դպրոցի տասնվեց ուսուցիչ և երեսունվեց շրջանավարտ: Ուսուցիչները բացառապես տղամարդիկ են, մեծամասամբ երիտասարդ և միջին տարիքի, բոլորը կանգնած են, օձիքով են, սպիտակ վերնաշապիկով և փողկապով: Շրջանավարտները նույնպես երիտսարադ տղաներ են՝ գիմնազիստի հագուստով: Վերևի աջ անկյունում Ներսես Աշտարակեցու դիմանկարն է: Նկարի ետին պլանում պատկերված են գիտությունն ու արվեստը խորհրդանշող պատկերներ: Կենտրոնից քիչ ներքև դպրոցի շենքն է, իսկ ներքևի աջ ու ձախ անկյուններում տեսարաններ են սաների հանգստի և գործնական պարապմունքի անցկացման պահերից: Կենտրոնում և վերևի ձախ անկյունում լուսանկարներ ընդմիջվում են ծաղկեփնջերով ու ցորենի հասկերով: Ներքևում բնապատկերներ են, որոնք առնված են ոճավորված բուսական զարդանախշերի մեջ: Ներքևի աջ մասում լուսանկարչի ինքնագիրն է՝ «Լ.Լ.Գ. Մուշեղեան»: Նյութը՝  լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1908թ. Նվիրատու՝  Մարգարիտա Նիկոլայի Սոկոլովա Չափս՝  38.5*55 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6030/3 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-378