Նիզակակիրներ 1974

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Դեղնականաչավուն կոլորիտով, սև գծային լուծմամբ հորինվածք: Կամարաձև մուտքով, պարսպապատված քաղաքի ֆոնին՝ ձախից՝ նիզակներով և զրահներով զգեստավորված քայլող մարդկանց ֆիգուրներ՝ կողքից պատկերված: Աջ ստորին հատվածում՝ խոշոր պլանով պատկերված կիսադեմով կին՝ մինչ գոտկատեղը հատվածով, ընդգծված կրծքերով, երկար պարանոցով, փարթամ մազերով, հայացքը հառած հեռուն: Հեղինակ՝  Գառզու /Գառնիկ Հարությունի Զուլումյան/ (1907-2000) Նյութը՝  թուղթ, վիմափորագրություն Չափս՝  75*53 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-123