Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Բնանկար
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Առաջին պլանում լայն բակ է պատկերված՝ սպիտակ-օքրայագույն ճանապարհներով և ծառուղիներով, կանաչ ֆիգուրային գազոններով, ոչ մեծ, սև, կանաչ, շագանակագույն բոսկետներով, թփերով, բարակ բույներով ծառերով և թափվող կատարներով: Ծառուղու ձախ կողմում մի քանի առանձին կանգնած կանանց և տղամարդկանց ֆիգուրներ են, աջ կողմում՝ խորքում՝ ճանապարհի վրա, մի քանի մարդկային ֆիգուր կա, ինչպես նաև պրոֆիլով կանգնած /սայլակով/ ձիու ֆիգուր: Այս ամենը պատկերված է ընդհանրական սև ուրվագծով: Միջին պլանում ձախից և հեռվում՝ աջից կան կարմիր, մանուշակագույն, շագանակագույն շինություններ, սոխաձև կատարներով եկեղեցի, որոնք սպիտակ, կանաչ գույնի են, բարձր թմբուկի վրա են տեղադրված: Սրածայր վերջավորումները, զանգվածեղ աշտարակների սև վրանները, հրակնատները կազմում են հորինվածքի մի մասը: Վերևում կապույտ, յասամանագույն, սպիտակ երկինքն է:
Հեղինակ՝ Լենտուլով Արիստարխ ՎասիլևիչՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1911Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ - 117