Նկարչի կյանքից

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը բաղկացուցիչ, կոշտ, եզրով:Գրքի արմատը մուգ շագանակագույն գործվածք, կազմին քաշված է շապիկի բաց ճահճագույն թուղթ: Կազմին սպիտակ խոշոր տառերով տպված է գրքի վերնագիրը, իսկ մուգ շագանակագույն, մանր տառերով՝ հեղինակի անունը և հրատարակչությունը: Գրքի կազմը ձևավորված է թեմատիկ՝ ուղղանկյուն շրջանակի մեջ պատկերված է բնապատկեր՝ Արարատ սարը և դաշտավայրը: Անվանաթերթը ևս թեմատիկ ձևավորումով՝ գրքի կազմ, վրձիններ, նկարակալ, ներկապնակ, գրիչ, թանաքաման: Անվանաթերթին գրքի մատենագիտական տվյալները: Ճակատանկարով՝ Գևորգ Բաշինջաղյանի դիմանկարը: Գործ՝ նկարիչ Վ.Ֆեոդորովի: Ներդիր լուսանկարներով: Ֆորզացը դատարկ, երկնագույն: Հեղինակ՝  Գ. Բաշինջաղյան Էջ՝  168 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950թ. Լայնություն (սմ)՝  13 Երկարություն (սմ)՝  20,2 Նկարիչ-Ձևավորող՝  Տ. Թոքմաջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 2919