Նկարչի կյանքից: (Հիշողություններ)

Նկարչի կյանքից: (Հիշողություններ)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Նկարչի կեանքից: (Յիշողութիւններ) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գէորգ Բաշինջաղեան. Նկարչի կեանքից: (Յիշողութիւններ). - Ս. Պետերբուրգ, 1903, «Պուշկինեան տպարան»: Շապիկը բաց կանաչավուն՝ մատնեքավոր մակերեսով, կոշտ թղթից է: Առաջին կազմերեսին սև ոճավորված տառերով գրված են վերնագիրն ու հեղինակի անունը, պատկերված է ներկապնակ, վերջին կազմերեսին հայերեն ու ռուսերեն լեզուներով տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Յարգելի բարեկամ պ. Միքայէլ Աստուածատրեանին Գ. Բաշինջաղեանից 13 յուն. 1922»: Կազմերեսները խունացած են: Հեղինակ՝  Բաշինջաղյան Գ. Էջ՝  90 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1903 Լայնություն (սմ)՝  13,8 Երկարություն (սմ)՝  19,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/75