Նշանառության սանդղակ

Թեմա՝  Զենք Ենթաթեմա՝  Պարագաներ/հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Երկաթյա լայն թիթեղի կենտրոնում երկայնական կտրվածք է արված, որի շնորհիվ իրար զուգահեռ ժապավեններ են առաջացել։ Մի ծայրում երեք ելուստներ են, որոնց մեջ անցք է արված։ Սանդղակի վրա ամրացված է նշանառությունը կարգավորելու հարմարանքը։ Թիթեղի շերտերի վրա դրոշմված են նշանառության թվերը՝ 13-32։ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950-ական թթ․ Նյութը՝  երկաթ Չափս՝  8,3x2,2 Երկարություն (սմ)՝  8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6824/844 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-554