Նոյի ագռավը: Առաքյալը: Խորհրդավոր միանձնուհի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Նոյի ագռաւը: Առաքեալը: Խորհդաւոր միանձնուհի Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մուրացան: Մուրացանի երկասիրությունները. Հատոր 1. Նոյի ագռաւը: Առաքեալը: Խորհրդաւոր միանձնուհի. - Թիֆլիս, 1904, տպարան Մ. Մարտիրոսեանցի: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները և կռնակը պատված են մուգ կանաչ մաշկալաթով: Անվանաթերթի վերևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը, իսկ սրան հաջորդող «Ընթեցողին»՝ հեղինակի նախաբանով էջի ներքևի լուսանցքում՝ կարմիր թանաքով կնիքը: Գիրքը վերականգնված է, պակասավոր՝ չկան տիտղոսաթերթը և վերջը՝ սկսած էջ 387-ից: Հեղինակ՝  Մուրացան Էջ՝  559 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, մաշկալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1904 Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  22,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1137