Նոտագրություն Նավասարդ ամսագրի համար: Կոմիտաս՝ Քրդի մեղեդի, Ազան, Երևանի եղանակ, Տեր Ողորմեա

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Երգ Թանգարան՝  Կոմիտասի թանգարան-ինստիտուտ Նկարագրություն ՝  Նոտագրության թերթիկ, որի վրա մատիտով նոտագրված է Կոմիտասի դաշնակած 3 ստեղծագործություն՝ Նավասարդ ամսագրի համար: Կոմիտաս, Քրդի մեղեդի, սրնգի վրայ, Ազան, Երևանի եղանակ, Կոմիտա, Տեր Ողորմեա, Գրի առավ և դաշնակեց Կոմիտաս Վարդապետ, 1914 թ.: Ձեռագիր, առաջին էջի ներքևի աջ անկյունում գրված է Նավասարդ ամսագիր, երկրորդ էջի վերևի հատվածում՝ 1914 թ., էջ 258-259: Մաշված, մեջտեղի հատվածում ծալված, ծալքի հատվածում, ներքևի և վերևի հատվածում առկա են պատռվածքներ, բծեր: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1914 Լայնություն (սմ)՝  24 Երկարություն (սմ)՝  35 Նվիրատու՝  Լուսինե Սահակյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԹԻ Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ-22 Բաժնեհաշվառանիշ՝  ՓՖ-20